երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից և ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը.Սաղաթելյան

Պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից և ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը.Սաղաթելյան

Երեկ աշխատանքային ծանրաբեռնված օրն ավարտեցինք ՀՅԴ անդամ մտավորականների, գիտնականների ու հասարակական դաշտի հայտնի գործիչների հետ հանդիպումով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հիմնական օրակարգային հարցերը, բնականաբար, հայրենիքի, պետականության, Արցախի շուրջ ծառացած մարտահրավերների մասին էին, որոնց շուրջ լսեցինք բազմաթիվ մտահոգություններ և առաջարկներ։

Այդ համատեքստում խոսել ենք նաև «Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և ծրագրերի մասին:

Ներկաների տարաբնույթ հարցադրումների, կարծիքների և դիտարկումների մեջ կարմիր թելի նման անցնում էր հայտնի գիծը՝ պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից և ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը»։

  • Կիսվել: