ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սաղաթելյանը ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ խոսել է Դիմադրության շարժման գործընթացի մեկնարկի մասին

Սաղաթելյանը ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ խոսել է Դիմադրության շարժման գործընթացի մեկնարկի մասին

Նոյեմբերի 20-ի երեկոյան ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում հանդիպել եմ ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

՛՛Հանդիպման ժամանակ ներկայացրել եմ Դիմադրության շարժման գործընթացի մեկնարկի, տարվող կազմակերպական աշխատանքների և համազգային դիմադրություն ձևավորելու անհրաժեշտության մասին։ Քննարկել ենք ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր և պարզաբանել ՀՅԴ -ի մոտեցումները՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: