ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին

Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին

Վաղը ժամը 12-ին կլինի ավտոերթ, զուգահեռ տեղի կունենան անհնազանդության ակցիաներ, իսկ ժամը 16-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասւն այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով վաղվա իրենց գործողությունների ծրագիրը։

Նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին․

«ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ․

Վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։

Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել Ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել Ձեր առօրյա աշխատանքում։

Նիկոլ Փաշինյանը այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։

  • Կիսվել: