երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Սադրանքների մասին տեղեկությունները կեղծ են, մեր գործողություններն անում ենք օրենքի շրջանակներում. Վանեցյանը՝ ոստիկաններին

Սադրանքների մասին տեղեկությունները կեղծ են, մեր գործողություններն անում ենք օրենքի շրջանակներում. Վանեցյանը՝ ոստիկաններին

Անթույլատրելի և անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը, այստեղ խաղաղ ցուցարարներն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԺ շենքը հսկող դիպուկահարներին, ոստիկանական զորքերին, տեղադրված լուսաձայնային նռնակներին։

Նա նշեց, որ արդեն քանի օր է՝ այդտեղ անում են շուրջօրյա ակցիաներ, և որևէ միջադեպ ցուցարարների կողմից չի եղել։

Ըստ Վանեցյանի՝ մնալու են օրենքի շրջանակներում, հանրային ճնշումը շատացնելու են և հասնելու են նպատակների իրականացմանը։

Նա դիմեց՝ ասելով, որ որևէ նպատակ չունեն գնալու սադրանքների. «Եթե իրենք ստացել են ինչ-որ տեղեկություններ, թե այստեղ պատրաստվում են ինչ-որ անկարգություններ, սադրանքներ և այլն, դրանք կեղծ տեղեկություններ են։ Մենք նման գործելաոճ չենք որդեգրել, մեր գործողություններն անում ենք օրենքի շրջանակներում»:

Վանեցյանը միևնույն ժամանակ չբացառեց, որ ոստիկանությունը նախապես որոշում է կայացրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ և հիմքեր է ստեղծում ուժ կիրառելու համար։ Նա ասաց, որ խորհուրդ չի տա նման քայլի գնալ և ուզում է համոզված լինել, որ ոստիկանությունն ուժ չի կիրառի ժողովրդի դեմ։

  • Կիսվել: