երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ

Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ

«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր չեն»,- Մատենադարանի մոտից մեկնարկած երիտասարդների երթի ժամանակ ասաց նկարիչ դիզայներ Արման Նուռը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին գրառում է արել , թե ով կասի մի դեպք, որ գործող իշխանության հայտարարածը ճիշտ է եղել, նրան կնվիրի իր գործերից մեկը և գրառումը 4 ամիս թողնելուց հետո ոչ մի օրինակ չի ստացել։

Հայտնելով, որ Բագրատ Սրբազանի  շարժումը հանիրավի կապում են Ռուսաստանի հետ՝ Արման Նուռն ասաց. «Ոչ, սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ , մենք հոգնել ենք ստից, մենք այս երկրի տերն ենք և մենք ենք իրավասու լուծելու այս երկրի ճակատագիրը»։

  • Կիսվել: