երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա Պետդեպի ծրագիրն է․ Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին

Սա Պետդեպի ծրագիրն է․ Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին

ԱՄՆ դեսպանության վերջին հայտարարության մասին։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։

Այստեղ որևէ տարակուսելի բան չկա: Կամավորությունը ԱՄՆ-ում շատ ընդունված բան է, երբ կամավորները օգնում են պետական կառույցներին, տվյալ պարագայում արտերկրում գտնվող ամերիկացիներին օգնելու և պաշտպանելու նպատակով:

Սա Պետդեպի ծրագիրն է և նման հայտարարություններ տարբեր ժամանակներում արվել են Ճապոնիայում, Բուլղարիայում, Միկրոնեզիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում և այլն:

  • Կիսվել: