չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սպասվում է մի շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան․ Սարգսյան

Սպասվում է մի շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան․ Սարգսյան

Առաջիկայում սպասվում է մի շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի այց Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը․

«Անունը դեռևս չեմ կարող հնչեցնել, սակայն կարող եմ ասել, որ նախաձեռնությունն ու օրակարգն իրենցն է: Թեմային առաջիկայում կանդրադառնամ, կխոսեմ նաև այցի օրակարգի մասին, երբ այցը վերջնականապես հաստատվի և որևէ խանգարող հանգամանք չլինի (այդ թվում ամերիկյան ներքաղաքական դաշտում)»:

  • Կիսվել: