երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սա պայքար է՝ հանուն ինքնության և արժանապատվության․ «Ժողովրդավարական համախմբում»

Սա պայքար է՝ հանուն ինքնության և արժանապատվության․ «Ժողովրդավարական համախմբում»

Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հեղափոխություն հանուն ինքնության օրակարգով, որը մեր իրականության վերարժևորման և մեր դերի վերաիմաստավորման օրակարգն է։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

՛՛Այս օրակարգի հիմքում ընկած է ցանկացած խորքային փոփոխության հավերժական շարժիչ ուժը, այն է՝ սեփական ճակատագրի հիմնական դերակատարը լինելու գիտակցումը և պայքարի կամքի ձևավորումը։ Սա խորքային փոփոխությունների տանող միակ ճանապարհն է, որը անգամ պատմության մեջ այլընտրանք չի ունեցել։ 

Այս պայքարը սկսվում է Երևանից՝ համայն հայության մայրաքաղաքից, և, այսօր երևանցուն է տրված այդ կարևորագույն փոփոխությունն իրականացնելու բացառիկ առաքելությունը։

Սա պայքար է ընդդեմ նվաստացման և անզորության, սա պայքար է՝ հանուն ինքնության և արժանապատվության՛՛,- նշել է նա:

  • Կիսվել: