ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Իրականության զգացողությունը կորցրած իշխանությունները կանխորոշում են իրենց իշխանության մոտալուտ ավարտը. «Ժողովրդավարական համախմբում»

Իրականության զգացողությունը կորցրած իշխանությունները կանխորոշում են իրենց իշխանության մոտալուտ ավարտը. «Ժողովրդավարական համախմբում»

Իրեն ժողովրդավարական հռչակած պետության իշխանությունը՝ երեկ ամենաբիրտ միջոցներով ուժ գործադրեց խաղաղ անհնազանդության մասնակիցների նկատմամբ։ Այս մասին ասված է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհրդի տարածած հայտարարության մեջ:

«Ոստիկանների կողմից գործադրված միջոցների՝ այդ թվում, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում իրենց իրավունքների համար պայքարող բազմաթիվ քաղաքացիներ տարբեր վնասվածքներով և կոտրվածքներով հոսպիտածացվեցին։

Իրականության զգացողությունը կորցրած իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը` կանխորոշելով իրենց իշխանության մոտալուտ ավարտը։

Ոստիկանական բռնաճնշումների արդյունքում տուժած մեր հայրենակիցներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, բոլորին զգոնություն և հարատև պայքար»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: