երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետրոսյանն ու Հայրապետյանը հանդիպել են Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պետրոսյանն ու Հայրապետյանը հանդիպել են Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում «ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` որպես համախմբման օրակարգ» խորագրով մեկնարկել է հանդիպումների շարք, որտեղ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների և տարբեր հասարակական ու քաղաքական գործունեություն ծավալող գործիչների հետ, ամփոփվեց Լիոնի Մարգարյան-Փարիզյան հայկական վարժարանում տեղի ունեցած հանդիպումներով, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Հանդիպում տեղի ունեցավ Լիոնի նախկին քաղաքապետ Գևորգ Գեբենկյանի և Իրավունքի և հակամարտությունների լուծման Կովկաս կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Հիլդա Չոբոյանի հետ։ Հանդիպումներ տեղի ունեցան նաև Սուրս Տ'Արմենի Հայաստանի աղբյուրներ միության ՀԿ նախագահ Մաքսիմ Եվատյան

Անդամների` Ֆիլիպ Աքելյանի, Ժակ Հակոբյանի, Ռաֆֆի Նիսանյանի, Միշել Հալլէ֊Եղայանի հետ։

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ պետք է լինի այն առանցքային նպատակակետը, որը երկարաժամկետ ապագայում կհամախմբի համայն հայությանը։

  • Կիսվել: