ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սա իշխանության համար պայքար չէ՝ չպետք է հուսահատվենք և հոգնենք․ Վանեցյանը՝ Վանաձորում

Սա իշխանության համար պայքար չէ՝ չպետք է հուսահատվենք և հոգնենք․ Վանեցյանը՝ Վանաձորում

Ընդդիմությունն առաջիկայում կայցելի Հանրապետության տարբեր քաղաքաներ, այսօր պլանավորված էր լինել Վանաձորում։ Այս մասին Վանաձորում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Կարծում եմ, Վանաձորում էլ են մարդիկ արթացել և այն ալիքը, որ սկսվեց մայրաքաղացից, տարածվել է ողջ Հայաստանում: Վաղը գնալու ենք Գայումրի, լինելու ենք այլ քաղաքներում և, խոսելու ենք քաղաքացիների հետ, որպեսզի այն շունչը, որ կա մայրաքաղաքում փոխանցենք նաև մարզերի մեր հայրենակիցներին։ Կարծում ենք, որ հանրային երկխոսությունը կայացած փաստ է, ուղղակի դեպքերը մի քիչ կտրուկ զարգացան։ Պատճառն այն է, որ իշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործել։ Մարդկանց հետ պետք է խոսել, չենք խոսել մարդկանց հետ, արհեստական սև ու սպիտակի բաժանումներ են եղել, բայց մոռացել են, որ բոլորս հայ ենք»,- ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը հանդես եկավ նաև կարճ ելույթով, իր խոսքում կարևորելով ընդդիմության նպատակը․

«Սա իշխանության համար պայքար չէ, մենք հասկանում ենք, որ իսկապես հայրենիք ենք կորցնում և դուրս ենք եկել պայքարելու հանուն ժողովրդի և երկրի։ Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել, հայ ժողովուդը ոտքի է կանգնել և բոլորս կարճ ժամանակ հետո հասնելու ենք մեր նպատակին։ Չպետք է հուսահատվենք և հոգնենք»։

Նա նշեց, որ քաղաքացիներին, հատկապես մարզերում, պետք է բացատրել , թե ինչ է կատավում երկրում և հանել թմբիրից։

  • Կիսվել: