շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սա այլևս Արցախի հարց չէ, սա հայ ժողովրդի անվտանգության հարց է. Սաղաթելյան

Սա այլևս Արցախի հարց չէ, սա հայ ժողովրդի անվտանգության հարց է. Սաղաթելյան

Այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ նորից խոսվում է այն մասին, որ Տավուշի ու Վայոց ձորի մարզերում կան հայկական հողեր, և իրենք ՀՀ օրվա իշխանությունների հետ պայմանավորվածություն ունեն այդ հողերը վերադարձնելու հարցում։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իրենք պայքարում են՝ հենց դա կանխելու համար:

՛՛Սա այլևս Արցախի հարց չէ, սյունեցու ու վանաձորցու հարց չէ, սա գոյաբանական հարց է, սա հայ ժողովրդի անվտանգության հարց է, հետևաբար Նիկոլի ու Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է՛՛,-նշեց Սաղաթելյանը:

 

  • Կիսվել: