հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուստամ Բադասյանը՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը լքելու մասին

Ռուստամ Բադասյանը՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը լքելու մասին

Ես ոչ մի տեղ չեմ հեռանում, չգիտեմ՝ որտեղից է այդ տեղեկությունը, երևի ձեր գործընկերներին պետք է հարցնեք, թե որտեղից այդ ինֆորմացիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Բադասյանը նշեց, որ քովիդի ժամանակ չարաշահումների գործով, որի շրջանակներում օրերս կալանավորվել է փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, իր տեղակալը վկայի կարգավիճակով հարցաքննվել է։

Հարցին՝ անհանգստացա՞ծ է արդյոք, որ իր տեղակալը նույնպես կարող է առնչություն ունենալ ենթադրյալ չարաշահումների հետ, Բադասյանը պատասխանեց՝ ոչ։

Խոսելով ՊԵԿ-ում կոռուպցիոն դրսևորումների առկայության մասին՝ Բադասյանը նշեց․

«Այո, կոռուպցիոն դրսևորումներ եղել են, շարունակում են կոռուպցիոն ռիսկեր լինել, իսկ բոլոր այն դեպքերով, երբ փաստերով հայտնաբերվում է, համապատասխան ընթացք է ստանում»։

  • Կիսվել: