ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման երաշխավոր կդառնան․ Էրդողան

Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման երաշխավոր կդառնան․ Էրդողան

Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման երաշխավոր կդառնան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Ria.ru-ն։

"Մենք մեծ ներդրում ենք ունեցել անարդարության վերացման գործում, որը շարունակվել է Ղարաբաղում 30 տարի։ Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել հարգարժան (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ, մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք կձեռնարկվեն Ղարաբաղի խնդրի լուծման համար։ Թուրքիան, ՌԴ - ն և Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության երաշխավոր կդառնան", - ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: