հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած անդամ երկրների հետ․ Միշուստին

Ռուսաստանը պատրաստ է նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած անդամ երկրների հետ․ Միշուստին

Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին և տուժածներին, մենք ցավում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատերին՝ այս հակամարտությունում: Այս մասին Երևանում տեղի ունեցող ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Իհարկե, կարևոր է ապահովելը անհապաղ ռազմական գործողությունները կանգնեցնելը և անցնելը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած անդամ երկրների հետ»,- ասաց նա:

 

Այնուհետ նա անցավ ԵԱՏՄ-ում առկա մարտահրավերների թեմային: Մատնանշեց, որ դրանք են նախ նոր կորոնավիրուսի տարածումը, հետո էլ Բելառուսի ներքաղաքական կյանքում եղած միջամտությունները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումը, Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը:

  • Կիսվել: