երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ռուսաստանը եւ Հայաստանը շուտով կվերսկսեն միջխորհրդարանական համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը եւ Հայաստանը շուտով կվերսկսեն միջխորհրդարանական համագործակցությունը․ Լավրով

Նոր գումարման Պետդումայի աշխատանքի մեկնարկը թույլ կտա մոտ օրերս վերսկսել միջխորհրդարանական համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:

«Մեզ մոտ հենց նոր են կայացել Պետդումայի ընտրությունները: Այն օր օրի սկսում է աշխատել, սկսում է լիարժեք գործել: Դա թույլ կտա վերսկսել լայնածավալ համագործակցությունը նաեւ խորհրդարանական գծով»,- ասել է Լավրովը:

  • Կիսվել: