ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սահմանային սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն․ ԱԺ նախագահ

Սահմանային սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն․ ԱԺ նախագահ

 Սահմանային սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
«Ես անկեղծ շատ ուրախ եմ, որ մենք եկել հասել ենք նրան, որ մենք արդեն սյուներ ենք տնկում և ունենք սահման։ Չէ՞ որ սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական կողմի համար, այլև ադրբեջանական կողմի համար»,- ասաց նա։
 
Սիմոնյանը վստահ է, որ սա միակողմանի զիջում չէ, քանի որ այդ դեպքում սահման չեն ստանում։
Սիմոնյանը շարունակում է պնդել, որ ՀՀ սահմանից որևէ միլիմետր քննարկման ենթակա չէ և սրտնեղում է նման` իր խոսքով ասած `անհիմն շահարկումներից։
 
«Ով ինտերնետ մուտք ունի՝ որոշում է, որ ասի՝ հանձնում են։ Որ գնաս ու վզից բռնես, ասես՝ արի, հասկանանք՝ այդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել։ ՀՀ տարածքից որևիցե մեկը որևէ բան չի հանձնում, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ Ադրբեջանն է առաջ՝ Ադրբեջանն է հետ քաշվում»,- ասաց Սիմոնյանը։
 
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ընդունում է, որ սյունից այն կողմ Հայաստանն է, ու դրանից լավ բան գոյություն չունի, երբ երկկողմ ընդունում են սահմանները։
Ըստ ԱԺ նախագահի՝ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է։
 
«Երբ դու այդ գծի վրա հավանական հարձակվողի կողմից հարցեր ու սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես ու ասում՝ այստեղ դու ես, այստեղ՝ ես, անցնում ես առաջ։ Սա էլ ավելի պաշտպանված է դառնում»,- ասաց Սիմոնյանը։

  • Կիսվել: