Ռուսաստանում սկսվել է նոր iPhone-ի ոչ պաշտոնական վաճառքը
iPhone-ը սկսել է ներմուծվել Ռուսաստան «գորշ» սխեմաներով, գրում է Известия-ն:
Ռուսական բիզնեսը սկսել է ներմուծել արևմտյան ապրանքանիշների արտադրանքներ, որոնց մատակարարումը սահմանափակված է: Օրինակ՝ վաճառքում է հայտնվել 2022 թվականի նոր iPhone SE-ն, որը Apple-ը չի ներկայացնում Ռուսաստանում: Ապրիլի երկրորդ կեսին մեկնարկել է iPhone SE-ի առաջին ոչ պաշտոնական վաճառքը։ Պարբերականի աղբյուրները կարծում են, որ գաջեթները կարող էին ներմուծվել անօրինական սխեմաներով ԱՄԷ-ից և Ավստրալիայից, երբ ապրանքները չեն հայտարարագրվում կամ ներկայացվում են որպես ավելի էժան: Samsung-ը և նույնիսկ մեքենաները, օրինակ՝ Toyota Land Cruiser-ը, նույնպես ներմուծվում են նման սխեմաներով։ Վարչապետ Միխայիլ Միշուստինը մարտի վերջին ստորագրել է փաստաթուղթ՝ որոշակի տեսակի ապրանքների՝ Ռուսաստան զուգահեռ ներմուծման թույլտվության մասին (ապրանքների ներմուծում՝ առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ թույլտվության)։
Նրա խոսքով՝ այս միջոցը կերաշխավորի ապրանքների մատակարարումը՝ չնայած «արտասահմանյան քաղաքական գործիչների ոչ բարեկամական գործողություններին»։ Միևնույն ժամանակ, զուգահեռ ներմուծումը չի ենթադրում կեղծ ապրանքների օրինականացում։



