չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հանդիպել են Մոսկվայում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Թրեյսին ասել է, որ իր վրա շատ լավ տպավորություն է թողել 2022 թվականին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, երբ ինքը Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմամբ, ներառյալ հայ-ադրբեջանական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը։

 

  • Կիսվել: