հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանն Ադրբեջանին մեղադրում է կենսաբանական զենքի ոլորտում հետազոտություններ կատարելու մեջ, Ադրբեջանը՝ հերքում

Ռուսաստանն Ադրբեջանին մեղադրում է կենսաբանական զենքի ոլորտում հետազոտություններ կատարելու մեջ, Ադրբեջանը՝ հերքում

Ռուսաստանի Անվտանգnւթյա խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է , որ Ադրբեջանում կան ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաներ։ 

Ադրբեջանը մինչևդեռ այս տեղեկությունները հերքում է

 Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը նշել է, որ «վերջին ժամանակներս Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս որոշակի մտքեր են հնչեցրել Ադրբեջանում կենսաբանական զենքի վերաբերյալ  գիտական ուսումնասիրությունների անցկացման մասին»։

«Ադրբեջանում երբեք չեն գործել նման գիտական ​​կենտրոններ, չեն իրականացվել հետազոտություններ, որոնք կարող են վնասել երկրի բնակչության կամ հարեւան պետությունների քաղաքացիների առողջությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: