Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. Զախարովա
Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից և հանրապետության ժողովրդին համարել եղբայրական. այս վերաբերմունքը չի փոխվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Ես կցանկանայի սկսել ոչ այնքան երկկողմ հարաբերություններից, որքան Ռուսաստանի վերաբերմունքից Հայաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ։ Այն չի փոխվել։ Մենք շարունակում ենք հանրապետությունը համարել մեր գործընկերը Հարավային Կովկասում, իսկ հայ ժողովրդին՝ մեր եղբայրական ժողովուրդը։ Մենք նրանց ցանկանում ենք խաղաղություն և բարգավաճում։ Մենք միշտ եղել ենք այնտեղ՝ օգնելու համար», – ասել է դիվանագետը։


