հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Չնայած նրան, որ կորոնավիրուսի տարածմամբ պայամանավորված  Ռուսաստանի օդային տարածքը փակ է, հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մի մասը հատուկ չվերթով կարող է մեկնել Երեւան, «Հայկական Ժամանակ» - ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, գրում է Ռեգնումը։

Նրա խոսքով՝  Ռուսաստանի իշխանությունները «Red Wings» ավիաընկերության կողմից ավիաչվերթ կազմակերպելու թույլտվություն են տվել ։  Սակայն ինքնաթիռը կարող է տեղավորել ընդամենը 220 ուղեւոր, մինչդեռ ցանկացողները 2000-ից ավել են, էլ չենք խոսում այն զանգերի մասին, որոնք այս օրերին ստանում է դեսպանատուն: «Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն քաղաքացիներից, ովքեր չեն կարողանում կապվել մեզ հետ ։ Պատճառներն  օբյեկտիվ են։ Մեր թեժ գծերը մեկ րոպեում մինչեւ հարյուր զանգերի են սպասարկում։ Ես խնդրում եմ մեր համաքաղաքացիներին ըմբռնումով մոտենալ իրավիճակին ։ Մենք նախատեսում ենք լրացուցիչ չվերթ եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի առաջիկա շաբաթվա ընթացքում ևս մեկ չվերթ իրականացնելու համար», — ասել է դեսպանը։

Նա պատմել է, որ նախքան «Red Wings» չվերթի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը, դեսպանատունը ձեւավորել է ցանկացողների ցուցակները, առաջնահերթությունը տալով տարեցներին, հիվանդներին, երեխաների ընտանիքներին եւ այլն: Եվ երբ հայտարարվել էր չվերթի մասին, առցանց տոմսերն արագ սպավեն եւ սկսվել է անկառավարելի գործընթաց: Ավիատոմսարկղերի  մոտ հավաքվել են վերադառնալ ցանկացողներ, ինչպես նաեւ տարանցիկ չվերթների ուղեւորներ, որոնք մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այնուամենայնիվ, դեսպանատանը հաջողվել է տեղավորել որոշ ուղեւորների, ովքեր եղել են առաջնային ցուցակում։ Դեսպանատունը նաեւ ավիատոմսեր է ձեռք բերել ֆինանսական դժվարություններ ունեցողների համար։

Այսօր այն քաղաքացիները, որոնք «Դոմոդեդովո» օդանավակայանում էին մնացել․ շնոհիվ դեսպանատան  և մի շարք հայրենակիցների անձնական մասնակցության, տեղակայված են օդանավակայանին կից երեք հյուրանոցներում: Նրանք այնտեղ կմնան այնքան ժամանակ, մինչև նրանց Երևան ուղարկելու հնարավորություններ կլինեն ։ «Պետք է նաև հասկանալ, որ մեր հնարավորությունները սահմանափակ են այն իմաստով, որ հիմա հյուրանոցները չեն աշխատում։ Մենք խնդրել ենք այդ հյուրանոցների ղեկավարությանը ընդառաջ գնալ և տեղավորել մեր հայրենակիցներին», - ասել է Տողանյանը և հավելել, որ Երևան առաջիկա չվերթով կուղարկվեն դեղամիջոցներ, բժշկական խալաթներ, դիմակներ, որոնք տրամադրել են Ռուսաստանում բնակվող մեր համաքաղաքացինեը՝ հայրենակիցներին օգնելու համար։

Ինչ վերաբերում է տոմսերի արժեքի դժգոհությանը, ապա գինը սահմանել է ավիաընկերությունը ։ Դեսպանը տեղեկացրել է, որ բանակցությունների միջոցով հաջողվել է առավել ընդունելի գին սահմանել ։ Սակայն սխալ է համեմատել ներկայիս արժեքը, այն բանի հետ, որը նախկինում եղել է, մինչեւ ստեղծված իրավիճակը ։ Պետք է հաշվի առնել այն փաստը, որ ինքնաթիռը թռչում է մի ուղղությամբ, եւ վերադառնում է առանց ուղեւորների. «Հաջորդ չվերթի տոմսերն ավելի ցածր կլինեն, քանի որ մենք հնարավորություն ենք գտել ավիաընկերություններին փոխհատուցել մի շարք ծախսեր», — ասել է դեսպանը:

 

Վարդան Տողանյանը տեղեկացրել է, որ վերադառնալ ցանկացողների մեծ մասը դա արել է մինչև մարտի 30-ը ։ Իսկ նրանք, ովքեր ապրիլին ձեռք են բերել չվերթների տոմսերը, որոնք հետագայում չեղարկվել են, փոխհատուցում կստանան տոմսերի վերադարձի համար։ Եթե կան քաղաքացիներ, որոնք չեն կարող վերադարձ կատարել, նրանք պետք է դիմեն համապատասխան մարմիններին և դեսպանատունը պատրաստ է նրանց տրամադրել համապատասխան իրավաբանական խորհրդատվություն։

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա դրանք պարբերաբար իրականացվում են, և Վերին Լարսը գործում է ։ «Խնդիրը մասնավոր ավտոմեքենաների և ուղևորատար տրանսպորտի համար է, որոնք ժամանակավորապես մուտք են գործել Ռուսաստաn։ Այն քաղաքացիները, ովքեր կհամաձայնեն մեքենան թողնել և կվերադառնան ինքնաթիռով, մենք առաջարկել ենք տարբերակներ ՝ կապված մեքենայի կայանման հետ ՝ մեր հայրենակցին պատկանող արդյունաբերական կամ առևտրային կենտրոնների կայանատեղիներում», - ասաց նա և հավելեց, որ նրանք, սակայն, համառորեն սպասում են իրավիճակի բարելավմանը, որպեսզի վերադառնան ցամաքային ճանապարհով:

Չնայած ստեղծված իրավիճակին, Տողանյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում ընդմիջում չի գրանցվել։ Ընդհակառակը, ակտիվացել է առցանց աշխատանքը։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահության և տարածքային կառավարման նախարարությունների ակտիվ համագործակցության համար, որոնք մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ ։

 

 

 

  • Կիսվել: