ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի փոխգործակցության նոր ձեւաչափերը պահանջված կլինեն ԵՏՄ-ում․ ՌԴ վարչապետ

Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի փոխգործակցության նոր ձեւաչափերը պահանջված կլինեն ԵՏՄ-ում․ ՌԴ վարչապետ

Վստահ եմ, որ փոխգործակցության նոր ձեւաչափերը, որոնք մենք ստեղծում ենք Ռուսաստանի եւ Բելառուսի ինտեգրման ընթացքում, պահանջված կլինեն նաեւ ԵԱՏՄ-ում։ Այս մասին այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Վերջերս մենք կարեւոր փուլ անցանք ռուս-բելառուսական ինտեգրման ճանապարհին։ Հաստատվել են Միութենական պետության ստեղծման մասին համաձայնագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները եւ միութենական 28 ծրագրերը»,-ասել է նա։

ԵՏՄ-ի շրջանակում հարաբերությունները, նրա խոսքով, կառուցված են փոխօգնության, հավասար գործընկերության, փոխադարձ հարգանքի եւ յուրաքանչյուր պետության շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։ «Վստահ եմ, որ դա մեզ թույլ կտա շարունակել արդյունավետորեն զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը եւ իրականացնել նոր խոստումնալից նախագծեր բոլոր ոլորտներում։ Միասին մենք կշարունակենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ եվրասիական տարածքում ապրանքների, կապիտալի ծառայությունների եւ աշխատուժի անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու, Միության զարգացման ռազմավարական ուղղությունները մինչեւ 2025թ. Իրականացնելու համար։ ԵՏՄ-ն բաց է մեր արտաքին գործընկերների հետ երկխոսության համար։ Ազատ առեւտրի համաձայնագրի աշխարհագրությունը ընդլայնվում է։ Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, մենք ակտիվորեն աշխատում ենք Ինդոնեզիայի եւ Մոնղոլիայի հետ, ամրապնդում ենք համագործակցությունը Չինաստանի հետ՝ հաշվի առնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը»,-ընդգծել է Միշուստինը։

  • Կիսվել: