երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Ռուսական «Մագնիտ» խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարմամբ

Ռուսական «Մագնիտ» խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարմամբ

Ռուսական «Մագնիտ» խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարմամբ։

Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպել է «Մագնիտ» խանութների ցանցի թարմ ապրանքների ներմուծման բաժնի մենեջեր Անատոլի Վիլկովին։

Վիլկովը հայտնել է, որ ներկայումս «Մագնիտ» ընկերությունը հետաքրքրված է հայկական բանջարեղենի, մրգերի, ձկան, մսի, կաթի եւ մանկական սննդի ներկրմամբ։

Ավելի վաղ Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցչությունն աջակցություն էր ցուցաբերել «Մագնիտ» ընկերության համար հայաստանյան շուկայում պոտենցիալ գործընկերների ընտրության հարցում, որոնց հետ ներկայումս բանակցություններ են վարվում գնումների իրականացման հնարավորության շուրջ։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը եւ աջակցություն ցուցաբերելլ «Մագնիտ» ընկերությանը՝ Առեւտրային ներկայացուցչության կողմից ռուսական առեւտրային ցանցի հետ համագործակցության զարգացմամբ հետաքրքրված ընկերությունների ապրանքային կատալոգների փոխանցման մասով:

  • Կիսվել: