ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսական առաջարկները մշտապես ընդունվել են ՀՀ-ի կողմից. ՀՀ ԱԺ նախագահ

Ռուսական առաջարկները մշտապես ընդունվել են ՀՀ-ի կողմից. ՀՀ ԱԺ նախագահ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ռուսական առաջարկները, որոնք մինչև օրս եղել են, մշտապես ընդունվել են ՀՀ-ի կողմից: Ըստ Սիմոնյանի` խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը:

«Եվ կարծում եմ՝ նույն Խովաևի փաստաթղթի, նույն ռուսական բոլոր առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմից արձագանքին, քանի որ 99 տոկոս դեպքերում Հայաստանը իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին: Եվ, ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին: Հայկական կողմի խղճին է թողնում, լավ, իսկ ի՞նչ արձագանք է եղել Ադրբեջանի կողմից»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի այն պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՌԴ-ն չի ստանձնում ԼՂ-ի անվտանգության երաշխավորի պարտականությունը:

«Այսինքն՝ կանգնած են, ենթադրենք, Չինաստանի՞ խաղաղապահները, ու մենք ասում ենք, թե պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստա՞նը: Դա Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,-հայտարարել է ԱԺ նախագահը:

  • Կիսվել: