ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյունքները, պատասխանել ներկաների հարցերին:

ՌԴ-ում ապրող հայերն անդրադարձել են համայնքային խնդիրներին, քննարկել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին առնչվող մի շարք թեմաներ:

Զրույցը հիմնականում ընթացել է հայրենադարձմանն առնչվող հարցերի շուրջ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկաներին խոստացել է իր լիազորությունների շրջանակներում հարցերի բազմակողմանի ուսումնասիրման եւ կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ:

  • Կիսվել: