շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս բլոգեր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. նա անցանկալի անձանց ցուցակում է

Ռուս բլոգեր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մտնել Հայաստան. նա անցանկալի անձանց ցուցակում է

Ռուս բլոգեր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։

Ինչպես հայտնում է  Sputnik Արմենիայի աղբյուրը՝ նա անցանկալի անձանց ցուցակում է։

«Երևան ժամանելուն պես նրան խնդրել են սպասել, հետո հայտարարել են, որ անձնագրի հետ կապված խնդիրներ կան։ Վերջնական արդյունքում պարզվել է, որ նա անցանկալի անձանց ցուցակում է»,- պատմեց կայքի աղբյուրը։

Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով՝ բլոգերն արդեն փոխել է տոմսը և պատրաստվում է Ռուսաստան վերադառնալ առաջիկա չվերթով։

Գաբրելյանովը Երևան էր գալիս լրագրողների համար ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կազմակերպած դասընթացի շրջանակում դասախոսություն կարդալու նպատակով։

  • Կիսվել: