երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուբինյանը գոհունակություն է հայտնել, որ ԵԽԽՎ-ին հաջողվել է ստուգել իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ

Ռուբինյանը գոհունակություն է հայտնել, որ ԵԽԽՎ-ին հաջողվել է ստուգել իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ

ԵԽԽՎ ամառային նստաշրջանին «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով քննարկմանը ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շրջափակման մեջ է և ավելի քան մեկ շաբաթ է՝ ամբողջական պաշարման մեջ, քանի որ այժմ անգամ մարդասիրական օգնություն հնարավոր չէ հասցնել Արցախ:

Ռուբինյանը գոհունակություն է հայտնել, որ ԵԽԽՎ-ին հաջողվել է ստուգել իրավիճակը տեղում և երախտագիտություն հայտնել զեկուցող Փոլ Գավանին իր կատարած աշխատանքի համար:

Պատգամավորի խոսքով՝ դժվար չէ կռահել, թե ինչ է անում Ադրբեջանը: Այդ երկրի կառավարությունը, Ռուբինյանի խոսքով, մի կողմից շրջափակման մեջ է պահում Արցախի բնակչությանը, մյուս կողմից՝ նրանց անվանում «թշնամի», «քաղցկեղ» և այլն: Նա ընդգծել է, որ բոլորն են հասկանում, թե ինչպես է ավարտվում նման գործելաոճը:

Ռուբինյանը կոչ է արել Ադրբեջանի պատվիրակ Սամադ Սեիդովին բացատրել, թե ինչու են իրենք հայերին անվանում «Եվրոպայի քաղցկեղ»:

  • Կիսվել: