ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուբեն Ռուբինյանը հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում է Փաշինյանի որոշմամբ. Եղոյան

Ռուբեն Ռուբինյանը հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում է Փաշինյանի որոշմամբ. Եղոյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին մասնակցում է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

«Դա եղել է վարչապետի որոշումը, և զարմանալու բան չկա։ Պարոն Ռուբինյանն Ազգային ժողովի փոխխոսնակն է, կարծում եմ, որ որևէ վատ բան չկա նրանում, որ ԱԺ-ն էլ է մասնակցում։ Սա վերջին հաշվով, խորհրդարանական հանրապետություն է, և պարոն Ռուբինյանի դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում այդ բանակցություններին։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

Հարցին, թե արդյոք դա չի նշանակում, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական գործընթացները փոխշաղկապված են, նա պատասխանեց. «Պարոն Ռուբինյանի ներկայությունն ինքնին դա չի նշանակում»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստում այսօր ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվել էին, թե ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

  • Կիսվել: