ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուբեն Հայրապետյանը՝ Վեհափառի՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ կոչի մասին

Ռուբեն Հայրապետյանը՝ Վեհափառի՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ կոչի մասին

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ կոչին:

Հայրապետյանը, մասնավորապես, գրել է. «Վեհափառ տեր, մեր հայրենիքի համար այս դժվարագույն պահին Ձեր հնչեցրած խոսքը հավատացյալ ժողովրդի համար հնչեց որպես կարևորագույն հորդոր և արդարության վերականգնման կոչնակ:

Նշելով համավարակի պայմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և առհասարակ բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ Դուք մարդասիրական և աստվածահաճո շնորհ հանդես բերեցիք՝ հայ ժողովրդին մատնանշելով համերաշխության, բարության և մեծահոգության միակ ճանապարհը:

Դարեր ի վեր հայ եկեղեցին ունեցել է ազգապահպան և կառուցողական դերակատարում: Այսօր էլ այն Ձեր սրբազան առաջնորդությամբ կատարում է ի վերուստ վերապահված իր առաքելությունը, ինչի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ:

Թող բարեգութ Տիրոջ աջը միշտ լինի մեր ժողովրդի վրա»:

  • Կիսվել: