Ուկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ Զելենսկի
Ուկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի։ Այս մասին գրել է Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով Թրամփի գրառմանը։
«Ուկրաինայի էներգետիկ ոլորտը, կենսական նշանակության ենթակառուցվածքները և պարենի արտահանումը պետք է դադարեն Ռուսաստանի թիրախ լինելուց, և դա կհանգեցնի մեր կողմից լարվածության թուլացմանն ուղղված համապատասխան քայլերի»,-նշել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով ՌԴ-ն կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի իր արդյունաբերության նկատմամբ։
«Նրանց դիզվառելիքի վերամշակման գործարաններից շատերը պայթեցվել են և առնվազն ժամանակավորապես շարքից դուրս են եկել։ Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի»,-գրել էր նա։



