Թրամփի նոր պատժամիջոցները չեն նպաստում երկկողմ հարաբերությունների վերականգնմանը. Կրեմլ
Թրամփի կողմից հակառուսական պատժամիջոցների մասին օրենքի ստորագրումը չի նպաստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերակենդանացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 19–ին ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին օրենքը։
«Միանշանակ, դա չի կարող դրական ազդեցություն ունենալ։ Եվ հազիվ թե նպաստի ուկրաինական կարգավորման ճանապարհին առավել հաջող առաջընթացին»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
ԱՄՆ-ում ընդունված փաստաթուղթը Թրամփին թույլ է տալիս մինչև 100% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի խոշորագույն գնորդների հնգյակում ընդգրկված երկրների ապրանքների նկատմամբ, ինչպես նաև մինչև 500% մաքսատուրքեր՝ ՌԴ–ից ԱՄՆ ներմուծվող ռուսական ապրանքների համար։



