շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվել. Հովակիմյան

Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվել. Հովակիմյան

Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Վահագն Հովակիմյանը:

Պատգամավորի խոսքով՝ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել են բռնություններ, սպանություններ, քաղաքականություն չի եղել, նա երբեք չի եղել քաղաքական գործիչ․

«Նա մեր ժողովրդի, մշակույթի հետ կապ չունի, օտար մարմին է, որ եկավ ու մտավ Հայաստանի կյանքի մեջ: Հիմա էլ նույնն է, չի փոխվել: Ե՞րբ եք նրանից քաղաքական ելույթ լսել»,-ասել է նա:

Հովակիմյանը նաև խորհուրդ է տվել բոլոր չիմացողներին դիմել գուգլին ու իմանալ, թե ինչպես է Քոչարյանը երկրորդ անգամ պահպանել ՀՀ նախագահի աթոռը՝ նշելով, որ Քոչարյանը նախագահ չէր ընտրվել նաև 1998 թվականին:

  • Կիսվել: