չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ռոբերտ Քոչարյանը հետ վերցրեց Սահմանադրական դատարան մուտք արված իր դիմումները․ պաշտպան

Ռոբերտ Քոչարյանը հետ վերցրեց Սահմանադրական դատարան մուտք արված իր դիմումները․ պաշտպան

Որոշում ենք կայացրել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով ՍԴ ներկայացրած դիմումների մասին:

Օրբելյանը որոշումը պատճառաբանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունով, որ Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ ԱԺ ընդունած օրենքը ՍԴ-ում կվիճարկեն միայն Քոչարյանի գործի քննությունից հետո:

Փաստաբանը հայտնեց, որ հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, որպեսզի հետ վերցնեն երկու դիմումները, որոնք ներկայացվել էին մոտ 1 տարի առաջ: Դրանք վերաբերում են 300.1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին:

  • Կիսվել: