ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է քաղաքագետների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է քաղաքագետների հետ

Նախկին նախագահ, սահամանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է  քաղաքագետների հետ։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:

«Քաղաքագետների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է անվտանգության, Արցախի խնդրի կարգավորման, գլոբալ զարգացումների հետ կապված հարցեր:

Ներկայացրել է նաև նրբություններ բանակցային գործընթացից. «Մի շքեղ վիլայում, 11-12 երկրների դիվանագետներ հավաքված, մտավարժանքների մեջ էին: Արցախում պատերազմ էր, իսկ այնտեղ մի մեծ խմբի մտավոր վարժանքն էր: Ակնհայտ էր, որ ձևաչափը չաշխատող էր»:

Հանդիպման տեսագրությունը կհրապարակվի շուտով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: