ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանին պատրաստվում են տեղափոխել ՔԿՀ

Ռոբերտ Քոչարյանին պատրաստվում են տեղափոխել ՔԿՀ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատրաստվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, InfoPort.am-ին տեղեկացնում են հավաստի աղբյուրները։

Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունը, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Չպատասխանեց նաև Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նկատենք, որ մարտի 8-ից Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բուժում էր ստանում բժշկական կենտրոնում, որտեղ ըստ InfoPort-ի ունեցած տեղեկությունների նա ենթարկվել է սրտի ստենտավորման։

  • Կիսվել: