ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ 13։30-ին։

Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։

 

  • Կիսվել: