կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի անունից Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ծաղկեպսակ է դրվել

Ռոբերտ Քոչարյանի անունից Սուրբ Սարգիս եկեղեցու բակում ծաղկեպսակ է դրվել

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ ծաղկեպսակ է դրվել։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այս պահին տեղի է ունենում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

  • Կիսվել: