շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում չի եղել. Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում չի եղել. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հերքում է լուրը, թե Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են։

«Վերջերս ակտիվ տարածվում է մի սուտ, իբր Նիկոլը հանդիպել է հայրիկիս: Ինչքան էլ դժվար է պատկերացնել, որ սրան հավատացողներ կլինեն, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ասել, որ նման հանդիպում երբևէ չի եղել, միջնորդների կամ որևէ այլ ձևով շփում չի եղել, նման միտք անգամ երբևէ չի եղել, թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո:

Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում այս սուտը հորինողները...», - Telagram-ի իր ալիքում գրել է Լևոն Քոչարյանը։

  • Կիսվել: