շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք ուզում ենք ստեղծել իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար. Նիկոլ Փաշինյան

Մենք ուզում ենք ստեղծել իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության մասին շատ պետք է խոսենք, բայց չպետք է մոռանանք, որ այն միայն մեր որոշումից չի կախված: Մենք ուզում ենք ստեղծել իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար: Այս մասին նախօրեին Գյումրիում ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպ,մանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ մենք չենք կարող ասել, հը՞ կսկսի, չի սկսի, կսկսի, թե՞  չի սկսի: Մեր քաղաքական նպատակը հետեւյալն է՝ ստեղծել մի իրադրություն, եւ այ էս երկրի շուրջ, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, մեզ բոլորիս մեծ համբերություն է պետք, ուզում եմ շնորհակալություն հայտնել էսօրվա խոսակցության համար, որովհետեւ խոսակցությունը պետք է տեղի ունենա»,-ասել է նա:

Նա նշել է, որ որպես կառավարող կուսակցություն պետք է իրենց քաղաքական միտքը աշխատի, եւ կուսակիցները չպետք է վախենան որեւէ միտք  արտահայտելուց:

«Սա իսկապես մի մեծ պատմական, քաղաքական առաքելություն է եւ ես ուզում եմ, որ ձեզանից որեւէ մեկը նույնիսկ մի միլիմետրով չթերագնահատի իր պատմական դերը այս պատմական առաքելությունը կատարելիս»,-ասել է նա:

  • Կիսվել: