հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ում Սահմանադրության փոփոխությունների քվեարկության վերջին օրն է․ Պուտինը դիմել է ժողովրդին

ՌԴ-ում Սահմանադրության փոփոխությունների քվեարկության վերջին օրն է․ Պուտինը դիմել է ժողովրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ Սահմանադրության փոփոխությունների քվեարկության վերջին օրվա նախօրեին՝ գրում է Gazeta.ru կայքը:

Կրեմլի ղեկավարը հավաստիացրել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն ժողովրդի հավանությանն արժանանալու դեպքում: Պուտինը յուրաքանչյուր քաղաքացու հորդորել է արտահայտել իր սեփական դիրքորոշումը: Հունիսի 30-ի դրությամբ՝ քվեարկության մասնակցության ցուցանիշը կազմել է 45.7 տոկոս:

«Կրկին նշեմ իմ դիրքորոշումը՝ այն հստակ, անփոփոխ ու միանգամայն ամուր է: Սահմանադրության նորացված տեքստը, առաջարկված բոլոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն ձեր հավանության ու աջակցության դեպքում: Վաղը՝ հուլիսի 1-ին, քվեարկության հիմնական օրն է: Խնդրում եմ ասել ձեր խոսքը: Ձեր յուրաքանչյուրի ձայնն ամենակարևորն ու գլխավորն է»,- հայտնել է Կրեմլի ղեկավարը

  • Կիսվել: