ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ծաղիկներ է խոնարել Անմար կրակի առաջ Մոսկվայում

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ծաղիկներ է խոնարել Անմար կրակի առաջ Մոսկվայում

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ-ի տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները եւ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները մայիսի 8-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա նախօրեին, Մոսկվայում այցելել են Հաղթանակի թանգարան: Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

«Վաղարշակ Հարությունյանը եւ դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի տարածքում գտնվող Անմար կրակին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ընկածների:

Հաղթանակի թանագարնի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկի ուղեկցությամբ դեսպանատան պատվիրակությունն այցելել է ցուցասրահներ եւ ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը:

Դիվանագիտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակ է դրվել Հիշողության սրահում տեղակայված «Վիշտ» քանդակային խմբի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: