կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուժեղ բանակը Հայաստանի ինքնիշխանության ապահովման երաշխավորն է. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ուժեղ բանակը Հայաստանի ինքնիշխանության ապահովման երաշխավորն է. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ուժեղ և մարտունակ բանակը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ապահովման կարևորագույն գործոններից է:

Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կարևորել է բանակում իրականացվող բարեփոխումները՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Հարությունյանը նշել է նաև Ռուսաստանի դերը ՀՀ ԶՈւ ձևավորման գործում, ինչպես նաև անդրադարձել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը:

Ընդունելությանը ներկա էին ՌԴ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, Հայ առաքելական եկեղեցու և համայնքի ներկայացուցիչներ:

  • Կիսվել: