ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ նախագահը «Ոսկե ձկնիկ» հեքիաթի պառավի վիճակում է հայտնվել․ Սարգսյան

ՌԴ նախագահը «Ոսկե ձկնիկ» հեքիաթի պառավի վիճակում է հայտնվել․ Սարգսյան

Ձախողելով Ռուսաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց այլ ճանապարհով վերականգնել Ռուսաստանի նախկին հզորությունը: Եվ քանի որ ԽՍՀՄ-ը հին ու նաֆթալինոտ է, անունը դրեց Միութենական պետություն և 2020-ի արցախյան երկրորդ պատերազմով սկսեց գործընթացը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը․

«Շոյգուի գնահատած՝ ԼՂ «փայլուն օպերացիան» հույս առաջացրեց, և ՌԴ-ն մտավ Ուկրաինա, աչքի տակ ունենալով Մոլդովան, հետո Վրաստանը, հետո Ադրբեջանը, հետո միջինասիական հանրապետությունները՝ մինչև ԽՍՀՄ հիմնը՝ Союз нарушимый...

Ի հետևանս՝ կորցրեց ԵՄ-ի լոյալությունը, ԱՄՆ-ի հանդուրժողականությունը, Ուկրաինան կորցրեց ամբողջությամբ ու վերջնական, Հայաստանում ավելի շատ հակառակորդներ, քան համակիրներ ունեցավ, իսկ Միութենականի ստեղծման փոխարեն կասկածի տակ են հիմա ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն։ ՌԴ նախագահը «Ոսկե ձկնիկ» հեքիաթի պառավի վիճակում է հայտնվել և որ կոտրած տաշտակի առաջ են արդեն, հասկանում է նույնիսկ Մարգարիտ Սիմոնյանը։

Թե այսքանից հետո ՀՀ և Արցախի իշխանությունները ի՞նչ հույս են կապում հեքիաթի պառավի և ռուսական տարբերակի հետ, չեմ հասկանում, կամ ՌԴ նախագահը ի՞նչ երեսով է գալիս Հայաստան չգիտեմ, չնայած բացի Մինսկից էլ ու՞ր կարող է գնալ որ»…

  • Կիսվել: