չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ՌԴ-ն ու Թուրքիան կհամագործակցեն ԼՂ հարցով՝ Ադրբեջանում գործող վերահսկման կենտրոնի միջոցով

ՌԴ-ն ու Թուրքիան կհամագործակցեն ԼՂ հարցով՝ Ադրբեջանում գործող վերահսկման կենտրոնի միջոցով

Ռուսաստանն ու Թուրքիան կհամագործակցեն ԼՂ հարցով՝ Ադրբեջանի տարածքում ստեղծվող վերահսկման կենտրոնի միջոցով: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

Միաժամանակ հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ և Թուրքիայի խաղաղապահ համատեղ ուժերի մասին խոսք չի եղել երբևէ:

«Ռուս խաղաղապահներն արդեն ուղիղ կապեր են հաստատել ՀՀ և Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ՝ կանխելու համար հնարավոր միջադեպերը»,- հայտնում են Կրեմլից՝ նշելով, որ ռուս զինվորականները Հայաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ կազմակերպել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների պարամետրերի հստակեցման աշխատանքներ:

  • Կիսվել: