ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
imID-ում կատարվում են աշխատանքներ՝ արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար

imID-ում կատարվում են աշխատանքներ՝ արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 09։52-ից նկատվում են որոշակի դանդաղումներ՝ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը շարունակում է գործել անխափան։

Միաժամանակ հայտնում ենք, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

 

  • Կիսվել: