կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Լավրովը՝ Միրզոյանին

ՌԴ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Լավրովը՝ Միրզոյանին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակում կարճ զրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջև, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային հարցերի շուրջ։

«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թ․թ․ նախատեսված մի շարք եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հաստատվել է տարբեր մակարդակներով հետագա շփումների պահանջը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: