ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ն 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ ԼՂ-ում իրականացվող աշխատանքների իրականացմանը․ Լավրով

ՌԴ-ն 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ ԼՂ-ում իրականացվող աշխատանքների իրականացմանը․ Լավրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի Մոսկվա կատարած այցի ժամանակ սատարել է առաջարկը՝ նպատակային ուղղելու կամավորական ներդրում 2 միլիոն եվրոյի չափով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի աշխատանքներին սատարելու համար: Այս մասին «Ռոսիա -24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

«Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել էր Մոսկվա և մեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերը։ Նախագահ Պուտինը սատարել է առաջարկը, ըստ որի՝ ՌԴ կողմից ԿԽՄԿ-ին ուղղվող երկու միլիոն եվրոյի չափով հաջորդ ներդրումը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում ԿԽՄԿ իրականացվելիք աշխատանքներին», - ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

  • Կիսվել: