կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը.Նիկոլ Փաշինյան

ՌԴ խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը.Նիկոլ Փաշինյան

Փաստ է, որ ՌԴ խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ The Wall Street Journal-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ես խոսում եմ ձախողման մասին, նկատի ունեմ, որ ռուսական խաղաղապահ զորքերը չկարողացան կամ չցանկացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը», - մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև խոսել է արցախահայության հետագա ճակատագրից՝ կարծիք հայտնելով, որ եթե նրանք «ԼՂ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ կանենք, որ նրանք մնան ու ստեղծագործեն Հայաստանում»։ 

Ըստ վարչապետի, ՀՀ կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը. «Չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանը խաղաղ է: Եւ դրա համար մենք, խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում և չենք տարանջանտում խաղաղության տարածաշրջանային շահերին»:

  • Կիսվել: