չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա. Նիկոլ Փաշինյան

ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Մենք խոսում ենք, քննարկում ենք ու ֆիքսում, որ կան խնդիրներ, բայց հարաբերություններում չճգնաժամ չեմ տեսնում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
 
Նա հավելեց, որ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, ոչ թե սուբյեկտիվ, այնպես որ դրանք չեն կարող հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենալ։
 
«Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխանդարձ անհանգստություններ»,– հավելեց վարչապետը։
Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությանը` ՀՀ վարչապետը նշեց, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական անզեն առաքելություն է, ու դրանով ամեն ինչ ասված է։

  • Կիսվել: